211652_close_icon
views-count1639 դիտում article-date 17:18 16-02-2018

Քննարկվել է Հայաստանի և Բելառուսի միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ փետրվարի 16-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Իգոր Նազարուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ բելառուսական ավիաընկերության կողմից դեպի ՀՀ չվերթների վերսկսման և թռիչքների հաճախականության ընդլայնման, ինչպես նաև հայկական ավիաշուկայում ավիաընկերության դիրքերի ամրապնդման հեռանկարները: Դեսպան Նազարուկն իր պատրաստակամությունն է հայտնել ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն օդային փոխադրումների ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և զարգացման գործում: Գլխավոր վարչության պետը ողջունել է «Բելավիա» ավիաընկերության կողմից 2018 թվականի մարտի 25-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթների վերսկսումը՝ ակնկալելով ավիաընկերության կողմից երթուղիների զարգացման նոր ծրագրերի իրականացում: Հանդիպումը եզրափակվել է հետագա համագործակցության պայմանավորվածությամբ:

Նմանատիպ նյութեր