211652_close_icon
views-count44850 դիտում article-date 16:01 16-02-2018

Սխալ ախտորոշման պատճառով մահվան և կյանքի արանքում հայտնված 2 երեխաների մայրը մեր օգնությունն է հայցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1982 թվականին ծնված կապանցի երիտասարդ աղջիկը՝ Հեղինե Աբրահամյանը, բժիշկների սխալ ախտորոշման արդյունքում հայտնված հերթական զոհերից է: 2017թ. մայիսին ողնաշարի շրջանում սուր ցավեր է ունենում և դիմում Երևանի Աստղիկ ԲԿ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ և ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ: Ախտորոշում են օստիոխոնդրոզ և սկսում բուժում դրա դեմ՝ դեղորայքային և տոկերով: Արդյունքում իրականում Հեղինեի մոտ ախտորոշվում է ողնուղեղի քաղցկեղ, այդ ամենից ավելի արագ է զարգանում և 2 փոքրիկների մայրը հայտնվում է կյանքի և մահվան պայքարում: Սիրելի հայերակիցներ, երիտասարդ ընտանիքն այս մի քանի ամիսների ընթացքում ամբողջովին ծախսել է հնարավոր և անհնարին միջոցները, ընկել վարկային պարտքերի մեջ և այլևս միջոցներ չունեն հետագա վիրահաական և բուժական ծախսերի համար; Գոյացությունը հազվադեպ հանդիպող տեսակ է, ռիսկի գործոնը մեծ, բժիշկներն իրենք խորհուրդ են տվել հրատապ երկրից հանել: Դիմել են Գերմանիայի Դաշնություն, ստացել են հրավերք նախահաշվով՝ 40.000 եվրո արժողությամբ: Ընտանիքը դիմում է ողջ ազգին աջակցելու Հեղինեին, փրկել նրա կյանքը, ուռուցքն արդեն հասել է 24 սմ, դժվարանում է ինքնուրույն քայլել, ովքեր կցանկանան օգնել երիտասարդ մայրիկին, հետևաբար և փոքրիկներին ունենալ մայրիկ, կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ բանկում նրա ամուսնու՝ Միսակ Խալաթյանի անունով բացված հաշվեհամարներին՝ [b]16046058780300 ՀՀ դրամ 16046058780301 ԱՄՆ դրամ 16046058780302 ԵՎՐՈ 16046058780303 ՌԴ ռուբլի SWIFT:ARMJAM22[/b] Նրանց հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ [b]+37494 657 939 Միսակ, +37477 657 959 Հեղինե: [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր