211652_close_icon
views-count4621 դիտում article-date 09:59 16-02-2018

Շիրակի նախկին և ներկա մարզպետների միջև բախում է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շիրակի նախկին և ներկա մարզպետների միջև բախում է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի փետրվարի 14-ին «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ը, որի տնօրենն է Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, դիմել է դատարան և պահանջում է ՀՀ Շիրակի մարզպետարանից գումար բռնագանձել: Այս գործը նախագահելու է դատավոր Սուրեն Մնացյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պատմեց, որ խնդիրը կապված է հողերի վարձակալման վճարի հետ. «Առաջին փուլում դեռ վարձակալների հետ խնդիր ունենք»: Ի դեպ, հատկանշական է փաստը, որ ե՛ւ Հովսեփ Սիմոնյանը, ե՛ւ ներկա մարզպետ Արթուր Խաչատրյանը դաշնակցականներ են: Չի բացառվում, որ խնդիրն առաջացել է ավելի վաղ` Սիմոնյանի պաշտոնավարման ժամանակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր