211652_close_icon
views-count8337 դիտում article-date 09:31 16-02-2018

Կոտայքի դատախազը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերա­բերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերա­բերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Կարո Գուլոյանին: Պատճառը 2017թ. հունիսի 8-ին քաղա­քապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի մասնակցությամբ միջադեպն էր: Հիշեցնենք՝ 16-ամյա Ռ. Դանիելյանը վերց­րել էր հոր ծառայողական մեքենան, վրաերթի ենթարկել քաղաքացի Վալերի Թորոսյանին, որն էլ գիտակցության չգալով՝ մահացել էր: Հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ դատախազ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրա­թերթի հետ զրույցում տեղեկացրել է. «Իմ կողմից՝ որպես մարզի դատախազի, Կոտայքի մարզպետին ներկայաց­վել է միջնորդագիր՝ Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից իր ծառայողական ավտոմեքենան առանց հսկողության թողնելու հանգամանքը կարգապահական իրավահարաբերությունների տիրույթում քննարկելու, ինչպես նաև հիշյալ հանգամանքը մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ՝ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր