211652_close_icon
views-count8584 դիտում article-date 22:15 15-02-2018

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա ԱԺ-ից. Էդուարդ Շարմազանով

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվի այդ պաշտոնները»,- նշել է Շարմազանովը։ Նա հայտնել է, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։ «Պարոն Կոստանյանը կարող է դրականորեն ներկայացնել այդ հանձնաժողովը, ունի մեծ փորձ թե դատախազությունում, թե զինվորական դատախազությունում»,- ասել է Շարմազանովը։

Նմանատիպ նյութեր