211652_close_icon
views-count5567 դիտում article-date 21:02 15-02-2018

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 15-ին, ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրամբարի 4-րդ պահակակետի մոտակայում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Կեչուտի ջրամբարի մոտակայքում՝ «Արփա-Սևան 1» կոչվող տարածքում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի 33 OO 668 և «ՈւԱԶ» մակնիշի 34 SS 245 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր