3237 դիտում
19:28 15-02-2018
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Սոչիում մասնակցել է ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին
Այս օրերին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ Սոչի քաղաքում՝ մասնակցելու ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին, որը համարվում է ՌԴ ներդրումային և տնտեսական ներուժը ներկայացնող արդեն ավանդական դարձած հարթակ:
Միջոցառման հիմնական նպատակը պետություն-մասնավոր բիզնես փոխգործակցության նոր մեխանիզմների ներդրման միջոցով վերահսկողական և տեսչական բարեփոխումների իրականացումն է:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԻ նախարարը նշել է, որ այս ֆորումը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ է.
- Ժամանակակից մարտահրավերները ստիպում են մեզ ոլորտի պետական քաղաքականությունը մշակելիս առավել ակտիվ ներգրավել մասնավոր հատվածի հնարավորությունները աղետների ռիսկի կառավարման գործընթացում՝ նպատակային ներդրումների տեսքով,- ասել է Դ.Տոնոյանը:
Ֆորումի շրջանակում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդես է եկել նաև ՛՛Պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը որպես Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման ոլորտ մասնավոր ներդրումների ներգրավման հիմք՛՛ զեկույցով:
Իր ելույթում Դ.Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ԱԻ նախարարության նախաձեռնությամբ մշակված Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգի նախագիծը, որի նախապատրաստման համար հիմք են հանդիսացել ՄԱԿ-ի կողմից ընդունված Սենդայի ԱՌՆ 2015-2030թթ. գործողությունների ծրագիրը (ՍԳԾ) և ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությունը:
Որպես Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակներ՝ նախարար Դ.Տոնոյանը նշել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի պատրաստվածության բարձրացումը հնարավոր արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար և գյուղատնտեսության բնագավառում մասնավոր ներդրումների պաշտպանությունը հնարավոր կարկտահարությունից:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
11:10 22-10-2018
Նախագահը Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին և «Crans Montana» միջազգային ֆորումին
523 դիտում
11:44 30-01-2023
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը 4 օրով գործուղվել է ԱՄԷ, մասնակցելու Շարժայի Ներդրումային ֆորումին
Այս բաժնից
958 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
562 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
382 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը