211652_close_icon
views-count14905 դիտում article-date 19:22 15-02-2018

Ռոնալդուն պատրաստ է տեղափոխվել «Արսենալ» կամ «Չելսի»

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը իր հաճախորդի համար նոր ակումբ է փնտրում՝ Ֆլորենտինո Պերեսից թույլատվություն ստանալուց հետո: Ռոնալդուի գլխավոր պահանջներից մեկը Մեսիի ու Նեյմարի մակարդակի աշխատավարձն է, որը կազմում է տարեկան մոտ 50 մլն եվրո: Ռոնալդուն ցանկանում է կարերայի վերջում տեղափոխվել Լոնդոն և Մենդեշին կարգադրել է բանակցություններ սկսել «Արսենալի» և «Չելսիի» հետ, հայտնում է [url=http://metro.co.uk/2018/02/15/jorge-mendes-contacts-arsenal-chelsea-propose-cristiano-ronaldo-transfer-7314632/]Metro.co.uk[/url]-ը: Լոնդոն տեղափոխվելու ցանկության պատճառներից մեկն է համարվում է պորտուգալացու ցանկությունը՝ իր տղային Անգլիայի մայրաքաղաքում լավ կրթություն ապահովել: Նշվում է, որ «Արսենալն» ու «Չելսին» պատրաստ են բանակցություններ սկսել՝ մասնակիորեն բավարարելով Ռոնալդուի ֆինանսական ախորժակը: Սակայն Ֆլորենտինո Պերեսը Ռոնալդուին բաց կթողնի 90 մլն եվրոյի դիմաց, նույնքանով, որքանով ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Նմանատիպ նյութեր