211652_close_icon
views-count9458 դիտում article-date 18:29 15-02-2018

ՊՍԺ-ի նախագահ. Մրցավարը օգնում էր «Ռեալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռեալի» կրած պարտությունից (1:3) հետո դժգոհություն է հայտնել մրցավար Ջանլուկա Ռոկիի աշխատանքից: «Խաղի արդյունքը արդարացի չէ: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք խաղում, ունեինք գոլային պահեր, բայց սխալներ թույլ տվեցինք: Մբապեի մոտ խաղից դուրս են արձանագրում, չնայած չկար: Մրցավարի սխալները թանկ նստեցին մեր վրա: Մրցավարը օգնում էր «Ռեալին»: Այժմ պետք է մտածենք պատասխան խաղի մասին: Մենք տանն ենք խաղալու, մեր մարզադաշտում, մեր երկրպագուների առջև, և կարծում եմ, կարող ենք անցնել այս փուլը: Ամեն ինչ կանենք հաղթելու ու քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: «Ռեալի» համար շատ ծանր է լինելու», ասել է Ալ-Հելայֆին: Ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշել էր, որ մրցավարը պետք է 11 մ. հարված նշանակեց՝ Սերխիո Ռամոսի ձեռքով խաղի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր