211652_close_icon
views-count10937 դիտում article-date 17:59 15-02-2018

Արսեն Վենգեր. Ֆուտբոլի կանոններից մեկը պետք է չեղարկել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ պետք է չեղարկել այն կանոնը, որն արգելում է հայտավորել խաղացողների, որոնք եվրագավաթների նույն մրցաշրջանում այլ ակումբների կազմում են հանդես եկել: Համաձայն ՈւԵՖԱ-ի ներկայիս կանոնների, ձմռան թույլատրվում է վերահայտավորել մեկ խաղացողի, որը այլ ակումբի կազմում նույն մրցաշրջանում մասնակցել է եվրագավաթներին, ընդ որում, թիմը, որտեղից տեղափոխվել է, պետք է այլ մրցաշարում խաղա: «Արսենալում» այդ սահմանափակման տակ ընկավ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Չնայած այն բանին, որ գաբոնցին այս մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես է եկել Չեմպիոնների լիգայում, «Արսենալը» նրան չէր կարող հայտավորել, քանի որ գերմանական ակումբը նույնպես մասնակցում է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆին: «Ես գիտեմ, որ բոլոր ակումբներն էլ համաձայն են, որպեսզի այդ կանոնը հանվի: Այն իմաստ չունի», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր