211652_close_icon
views-count5364 դիտում article-date 19:02 15-02-2018

ՌԴ ԱԳՆ-ն հաստատեց Սիրիայում հինգ ռուսների մահվան մասին լուրը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անցած շաբաթ Սիրիայում ԱՄՆ ռազմաօդային հարվածներից, իրոք, կարող էին մահանալ հինգ ռուսներ, բայց նրանց շարքում կադրային զինվորական չկա: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-43075196]BBC[/url]-ն: Զախարովայի խոսքով, հարվածների արդյունքում զոհերի թվում կարող են լինել ռուսներ, ստուգվում են նրանց քաղաքացիության մասին տեղեկությունները: Միևնույն ժամանակ, վերջին օրերին Սիրիայում տասնյակ և հարյուրավոր ռուսների մահվան մասին հրապարակումները նա ապատեղեկատվություն որակեց: «Վագների մասնավոր ռազմական ընկերություն» կոչվող ռուսակատ ջոկատի հնարավոր ջախջախման մասին հաղորդումները արդեն մի քանի օր է տարածվում են: Տարբեր ԶԼՄ-ներ հաղորդել են 11-ից մինչեւ մի քանի հարյուր ռուս զինվորների մահվան մասին: Հարվածը, որից կարող էին սպանվել ռուսները կատարվել է փետրվարի 7-ին ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի կողմից: Ամերիկյան կողմը պնդում է, որ այդ ջոկատը, որի վրա նրանք կրակել են, փորձել է հարձակվել սիրիացի ապստամբների վրա, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: Պաշտոնապես ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ չգիտի, արդյոք հակառակորդների շարքերում ռուսներ կան թե ոչ: Կրեմլը հրաժարվում է մեկնաբանել միջադեպը: Իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե այդ ավիահարվածների արդյունքում զոհերի թվում ռուսներ չկան:

Նմանատիպ նյութեր