211652_close_icon
views-count4326 դիտում article-date 21:41 15-02-2018

Հայկական գինեգործական արտադրանքը նվաճում է միջազգային հարթակներ

Թեպետ 2018 թվականը նոր է մեկնարկել, սակայն գինեգործության ոլորտում նոր հաջողություններ արդեն գրանցվել են: Մասնավորապես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 14 գինեգործական ընկերություններ փետրվարի 5-ից 9-ը մասնակցել են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին: Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացրել երկրորդ անգամ: «Հանդիպեցինք Գերմանիայի, Կանադայի, Հունգարիայի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են հայկական գինեգործությամբ: Կարծում եմ, որ հետագայում կունենանք պայմանագրեր արտահանման ուղղությամբ»,- նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը: Գինու ոլորտի մասնագետները համոզված են, որ առաջիկայում հայկական գինին իր ուրույն տեղն է զբաղեցնելու աշխարհի գինու քարտեզի վրա: Նրանք նաև հույս ունեն, որ զուգահեռաբար Հայաստանում էլ ավելի կզարգանա գինի խմելու մշակույթը: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր