211652_close_icon
views-count12732 դիտում article-date 15:14 15-02-2018

«Արսենալը» հերթական խաղացողին կորցրեց

«Արսենալի»կիսապաշտպան Արոն Ռեմզիի վնասվածքը ավելի լուրջ է, քան ավելի վաղ ենթադրվում էր: Ուելսցին կարող է բաց թողնել Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ (փետրվարի 25-ին): «Ապաքինումը չի գնում է այն տեմպերով, որը մենք էինք ենթադրում: Այժմ ես կարող եմ հստակ ասել, որ նա չի խաղա «Էստերսունդի» հետ պատասխան խաղում: Հնարավոր է, որ նա հասցնի ապաքինվել Անգլիական գավաթի եզրափակիչ խաղին: Ոչինչ չեմ կարող ասել այդ առումով, ամեն ինչ կախված կլինի մոտ օրերս առաջընթացից», ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ վնասվածքի պատճառով մինչև 1,5 ամիս ժամանակով չի խաղա «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը:

Նմանատիպ նյութեր