211652_close_icon
views-count2279 դիտում article-date 11:42 15-02-2018

Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքները շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 5-9-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 904 վնասված լուսակետ: Վերականգնվել է ավտովթարի պատճառով վնասված 1 հենասյուն: Ընթացքի մեջ է Սաֆարյան փողոցից դեպի Նանսենի փողոց տանող ճանապարհահատվածի լուսավորության ցանցի կառուցումը: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր