211652_close_icon
views-count2507 դիտում article-date 10:21 15-02-2018

Ասֆալ­տապատման ծրագրերից «ատկատով» միլիոններ են հոսում քաղաքապետարանի պաշտոնյաների գրպաննե­րը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ուշադրությունից դուրս մնացին կարևոր հարցեր: Մասնավորապես, պարզվում է՝ քաղաքապետարանն ավագանու նիստին ներկայացրել է Մոսկովյան փողոցը 222 մլն դրամով հիմնանորոգելու առաջարկ: Ըստ փաստաթղթերի՝ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ այդ ծրագրով նշված փողոցի 800 մետրանոց մի հատված նախ 5 սմ խորությամբ կտաշվի, ապա նոր ասֆալտբետոնե ծածկ կտեղադրվի, 28 դիտահոր կուղղվի, կվերակառուցվեն թեքահարթակները, մայթերին բազալտե նոր եզրաքարեր կտեղադրվեն: Ծրագիրն իրականացվելու է կառավարության հետ համաձայնեցնելուց հետո: Սակայն էական թերություններ այդ փողոցում թերևս չկան, և անհասկանալի է՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը որոշել այն հիմնանորոգել: Չնայած իրականում պարզ է քաղաքապետարանի նախաձեռնության իրական շարժառիթը, ասֆալտապատման ծրագրերից «ատկատի» ճանապարհով միլիոնավոր դրամներ են հոսում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները: Այնպես որ, պարոն Տարոն Մարգարյանը որոշել է իրեն չզրկել այդ հաճույքից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր