211652_close_icon
views-count62791 դիտում article-date 19:22 14-02-2018

Մենք ձեզ ենք պարտական, որ այսօր կանգնած ենք մեր հողի վրա. Վիկ Դարչինյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանդիպեց լեգենդ դարձած զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 14-ին, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, անվանի, ճանաչված ու սիրված բժիշկ Արտավազդ Սահակյանի ուղեկցությամբ հանրահայտ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նրան ուղեկցում էր կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը: Սիրված ու ճանաչված բռնցամարտիկը դատարկաձեռն չէր այցելել լեգենդար զինվորներին: Նա իր կողմից պատվիրված բռնցքամարտիկի ձեռնոցներով տորթ էր բերել լեգենդներին և վերականգնողական կենտրոնի ճաշարանում համտեսեցին, որից հետո հանգստյան սենյակում դիտեցին Վիկ Դարչինյանի մենամարտերը, երբ հանրահայտ պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկը իրար հետևից հաղթանակներ է տոնում բռնցքամարտում: Մինչ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող առյուծ զինվորերն իրենց շնորհակալություն ն էին հայտնում չեմպիոնին, վերջինս նրանց փոխանցեց , որ ամեն անգամ լսելով հայ զինվորի ու սպայի հերոսությունների մասին, նա, մանավանդ երբ եղել է ռինգում, ավելի է ոգևորվել ու ուժեղացել: Չեմպիոնը կարևորեց նաև նման հանդիպումները և վերականգնողական փուլում գտնվող զինվորներին մաղթեց շուտափույթ ապաքինում: «Մենք ձեզ ենք պարտական, որ այսօր կանգնած ենք մեր հողի վրա»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+

Նմանատիպ նյութեր