211652_close_icon
views-count2176 դիտում article-date 10:32 14-02-2018

ՀՀԿ-ն իր առաջարկություններով չի կաշկանդելու Արմեն Սարգսյանին. Շարմազանով. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Երբ հանդիպեցի Արմեն Սարգսյանին, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը և առաջարկությունը շատ ճիշտ է: Հերթական անգամ համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ քաղաքականություն է վարում»,- «Առավոտ» թերթի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, նշել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք գտնում ենք, որ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք դրված են բարեփախված Սահմանադրության մեջ», - նշել է Շարմազանովն ու հավելել, որ ՀՀԿ-ն իր առաջարկություններով չի կաշկանդելու 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ապագա գործունեությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր