211652_close_icon
views-count3934 դիտում article-date 11:49 14-02-2018

Արցախցիները արդար պայքար են մղում. Վալերի Բուայե

Արցախյան շարժման 30 տարին լավ առիթ է կրկին Արցախ այցելելու և տեղում այն տոնելու համար. հուսով եմ, շուտով կկարողանամ կրկին այցելել: «[url=http://artsakhpress.am/arm/news/80871/arcakhcinery-ardar-payqar-en-mxum-valeri-buaye.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ: «2011 թվականին էր, երբ առաջին անգամ այցելեցի Լեռնային Ղարաբաղ, և դա ինձ համար իսկական բացահայտում դարձավ: Առաջին հերթին ես ծանոթացա մարդկանց, հնարավորություն ունեցա տեսնել հրաշալի բնապատկերներ, հին հուշարձաններ, ճանաչել պատմությունը, որ, ցավոք, մոռացության է մատնվել միջազգային հարթակներում: Կուզենայի ասել, որ ձեզ հետ ենք, քանզի արդար պայքար եք մղում, մարդկային արժանապատվության պայքար: Այդ պատճառով է, որ Ֆրանսիայի ԱԺ-ում, Սենատում և այլ կառույցներում մենք պայքարում ենք, որ ձեզ ճանաչեն, որ ազատ ապրեք, ժողովրդավարական մի երկրում, որ ձեր երկիրը կարողանա զարգանալ»,- ավելացրել է Վալերի Բուայեն:

Նմանատիպ նյութեր