211652_close_icon
views-count3369 դիտում article-date 09:42 14-02-2018

Սկզբում դժգոհություն կլինի, բայց հետո բոլորը կհամակերպվեն իրավիճակին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխանությունները որոշել են նոր արշավ սկսել մամուլի դեմ: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, այս ճանապարհին առաջին քայլն էր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր ձևավորվելիք կառավարության պայմաններում ոչ միայն վարչապետի, կառավարության աշխատակազմը, այլ նաև նախարարությունները դառնալու են հնարավորինս փակ` սահմանափակելով տեղեկությունների տրամադրման գործընթացը: Ըստ այդմ, հաղորդվելու է միայն այն, ինչ նպատակահարմար է իրենց՝ իշխանություններին: Իշխանական վերնախավում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հույս ունեն, որ սկզբնական շրջանում այս գործելաոճը դժգոհության առիթ կհանդիսանա, բայց հետո բոլորը կհամակերպվեն իրավիճակին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր