211652_close_icon
views-count4616 դիտում article-date 14:12 14-02-2018

Իրանը տարածաշրջանում ամենամեծ հրթիռային զինանոցն ունի. ԱՄՆ հետախուզություն

Իրանին է պատկանում Մերձավոր Արևելքում ամենամեծ բալիստիկ հրթիռների զինանոցը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը՝ հանդես գալով Սենատի՝ հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի լսումներում, հաղորդում է Tass-ը։ «Իրանը կարող է հարվածել իր երկրի սահմաններից մինչև 2 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին»,-ասել է Քոութսը։ Հավելել է, որ նման ռազմական պոտենցիալով՝ Թեհրանը լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքի համար։ Նրա խոսքով՝ 2016 թվականին Ռուսաստանի հետ C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմամբ՝ Իրանը մեծ առաջընթաց ունեցավ իր հակաօդային պաշտպանության ոլորտում։

Նմանատիպ նյութեր