211652_close_icon
views-count12516 դիտում article-date 08:56 14-02-2018

Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ. ԱՄՆ դեսպանատունը ծանուցել է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից: «Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին և մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում՝ հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան և եթե այդպիսիք կան»,- նշում են դեսպանատան մամուլի ծառայությունից ի պատասխան հարցմանն առ այն, թե հնարավո՞ր է արդյոք այդ պատժամիջոցների թիրախում հայտնվի Հայաստանը և արդյոք թեմայի վերաբերյալ քննարկումներ ընթանո՞ւմ են ՀՀ իշխանությունների հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր