211652_close_icon
views-count5988 դիտում article-date 08:38 14-02-2018

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն հարցաքննության կանչել հաղորդավարուհի Դինա Ակոպովնային. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու և փողերի լվացման համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ժամանակին էլ նրան հարցաքննել էին ՀՀ ԱԱԾ-ում նման մի քրեական գործի շրջանակներում: ԵՎ որ ամենահետաքրքիրն է՝ Դինա Ակոպովնան կապ ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի հետ. ժամանակին եղել է «DOCANDO FEDERACIA»-ի մամլո քարտուղարը և ԱՄՆ-ում գործունեություն է ծավալել՝ ունենալով Վարդանյանի հովանավորությունը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է Գոռ Վարդանյանին, որը փորձել է խուսափել հարցին պատասխանելուց` ասելով. «Ես ի՞նչ կապ ունեմ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր