211652_close_icon
views-count26336 դիտում article-date 23:56 13-02-2018

Mercedes-Benz-ը ներկայացրել է Maybach պրեմիում սեդանի S 650 տարբերակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է Maybach առաջատար սեդանի նորացված տարբերակը: Նոր մոդելը համալրվել է Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտային մոդելի ռադիատորի ճաղավանդակներով և երկգույն թափքով: Սեդանի դեբյուտը կկայանա մարտին անցկացվելիք Ժնևյան ավտոսրահում: Երկգույն Mercedes-Maybach S-Class-ը հասանելի կլինի 9 տարբեր համադրությամբ: Մեքենան հասանելի կլինի 2 տարբերակով՝ Maybach S 560 4Matic և Maybach S 650: Առաջինը համալրված է լինելու 469 ձիաուժ հզորություն ունեցող 4 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչով: Իսկ մյուս տարբերակը կստանա 6 լիտր աշխատանքային ծավալով V12 տուրբոշարժիչ, որի հզորությունը կկազմի 630 ձիաուժ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր