211652_close_icon
views-count3090 դիտում article-date 20:46 13-02-2018

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Վայքի, Աշոցքի, Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարալիկի, Կոտայքի, Ստեփանավանի, Սպիտակի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր