211652_close_icon
views-count4300 դիտում article-date 17:10 13-02-2018

Մոլդովայում արգելվեցին ռուսական լրատվական հաղորդումները

Մոլդովայում երեկվանից ուժի մեջ է մտել ռուսաստանյան լրատվական հաղորդումների արգելման մասին օրենքը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29036864.html]«Ազատությունը»[/url]: Օրենքը արգելում է Մոլդովայի տարածքում հեռարձակել ռազմական կամ քաղաքական այն հեռուստատեսային և ռադիո հաղորդումները, որոնք պատրաստված են Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան չվավերացրած երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում: Ռուսաստանից ժամանցային և այլ հաղորդումների վերահեռարձակումը Մոլդովայում նույնպես արգելված է: Փետրվարի 10-ին Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն ստորագրել է օրենքը, որը երկու անգամ նախագահի կողմից ետ է ուղարկվել: Դրանից հետո Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հեռացրել է նախագահին պաշտոնից և լիազորել խորհրդարանի խոսնակին ստորագրել օրենքը:

Նմանատիպ նյութեր