211652_close_icon
views-count6318 դիտում article-date 16:14 13-02-2018

Սաուդյան Արաբիայում ֆուտբոլիստը շշով պատահաբար հարվածել է Կլատենբուրգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայում զվարճալի միջադեպ է տեղի հայտնի մրցավար Մարկ Կլատենբուրգի մասնակցությամբ, որը վարել է «Ալ-Իթիֆակ»-«Ալ-Ֆեյհա» հանդիպումը (1:1): Խաղում կարճատև դադարի ժամանակ դաշտի տերերի պաշտպան Հուսեյն Էլ-Սայեդը որոշել է ծարավը հագեցնել, որից հետո շշով պատահաբար հարվածել է մրցավարի գլխին: Էլ-Սայեդը անմիջապես մոտեցել է Կլատենբուրգին և ներողություն խնդրել: Մրցավարը կատակով նրան դեղին քարտ է ցույց տվել, որը՝ սակայն, հանդիպման արձանագրության մեջ չի գրանցվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր