3612 դիտում
16:47 13-02-2018
Բարձրացվում է մարզային դպրոցների դիմակայունությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 12-ից 17-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդ և Գլաձոր գյուղական համայնքներում ՀՀ ԱԻ նախարարությունն իրականացնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով:
Հիմնական նպատակներն են դպրոցներում ուսանող երեխաների և աշխատակիցների անվտանգության մակարդակի բարելավումը, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների ու կարողությունների ձևավորումը, աղետների դեպքում դիմակայունության բարձրացումը:
Ծրագրի շրջանակում ուսումնական հաստատությունները կահավորվելու են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարահանման սխեմաներով, տարահանման համար նախատեսվող պայմանական նշաններով, իսկ դպրոցում առկա կահույքի պարագաները (պահարաններ, գրադարակներ և այլն) ամրացվելու են պատերին` երկրաշարժի ժամանակ խոցելիությունը նվազեցնելու նպատակով:
Նախատեսվում է նաև մշակել վերոնշյալ դպրոցների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու և տարահանման պլաններ:
Համայնքների, նախադպրոցական և ուսումնական հաստատությունների վտանգների, խոցելիության, կարողությունների բացահայտման ու քարտեզագրման համար, աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրմանն աջակցող հրահանգիչների կարողությունների զարգացման նպատակով Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն ծրագրի շրջանակում ձեռք է բերվել նաև անօդաչու թռչող սարք: Այն հնարավորություն կտա իրականացնել անհրաժեշտ տարածքի իրական պատկերների տեսագրում և լուսանկարում՝ օպերատիվ իրավիճակի ուսումնասիրման, քարտեզագրման և վերլուծության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
778 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
562 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան