211652_close_icon
views-count24815 դիտում article-date 11:53 13-02-2018

Գերմանիայի իշխանություններն արտաքսել են 39-ամյա անբուժելի հիվանդ հայուհու միակ որդուն

Գերմանիայի Միջին Ֆրանկոնիաի Նոուհաուս-ան-դեր-Պեգնից քաղաքի իշխանությունները արտաքսել են քաղաքի փախստականների ճամբարում բնակվող 39-ամյա Գայանեի 18-ամյա որդուն՝ Աշոտին։ Ինչպես հայտնում է germania.one կայքը, հայուհին քաղցկեղով է տառապում, և նրա մարմնի աջ կողմն արդեն ամբողջովին կաթվածահար է եղել։ Կինը չունի իր կողքին որևէ մեկին, ով կարող է օգնել։ Եվ չնայած այդ ողբերգությանը, Բավարիայի կառավարությունը դաժան է վարվել հայուհու հետ։ Այս տարվա հունվարի կեսերին ոստիկանները կեսգիշերին ներխուժել են սենյակ և Աշոտին տարել։ Որդին մոր միակ հենարանն էր։ Դրանից հետո Գայանեն չի տեսել իր նրան։ Ներկա պահին կնոջ հետ հեռախոսակապով կարող են շփվել միայն հարազատները։ Միջին Ֆրանկոֆոնիայի միգրացիոն կենտրոնական գերատեսչությունում ասել են, որ որոշակի հանգամանքները կարող են խոչընդոտել 18-ամյա տղայի արտաքսմանը, սակայն տեղի իշխանությունները պնդում են, որ արտաքսման պահին իրենք չեն իմացել, որ կինը մահամերձ է։ Այդուհանդերձ, Աշոտն էլ պնդում է, որ դա սուտ է, և իշխանություններն իմացել են այդ մասին. այդ են վկայում գերատեսչությանը փոխանցված մոր բժշկական հետազոտության փաստաթղթերը, որոնցում նշված է, որ Գայանեի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նմանատիպ նյութեր