2846 դիտում
10:11 13-02-2018
Քաղաքացին կփոխի՞ Աշոտյանի ակնարկած ֆիլմի սցենարը, թե՞ «պոպկորնով» կդիտի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարեց, թե ինքը պատրաստ է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում:
«Մի հետաքրքիր դիտարկում անեմ՝ երբ որ այս հարցը (Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին-խմբ.) լսում եմ մեր լրատվամիջոցներից, հիշում եմ հետևյալ հանգամանքը՝ կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, շատ դասականների ստեղծագործություններ կան՝ գրքեր, որոնք հետո բեմադրվում են, կամ ֆիլմ են նկարահանում, բոլորս գիտենք՝ ավարտն ինչպիսին է լինելու դասական գործերի, բայց բոլորս մինչև վերջ այդ ֆիլմերը նայում ենք, կարծում եմ, որ սա այդ դեպքերից է»,- «Ազատության» եթերում ասել է Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը, բնականաբար, ակնարկում է՝ սպասեք մեր գրած սցենարի իրականացմանը:
Արմեն Աշոտյանի ակնարկած ֆիլմի ուշագրավ մասերի «ցուցադրմանը» դեռ տևական ժամանակ կա: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ քաղաքացին սովորականի նման այս ֆիլմի ընթացքին էլ կհետևի՞ հուզախառն զգացմունքերով, ինչպես հնդկական սերիալներն է նայում կամ կատակերգությունները՝ «պոպկորնով», թե՞ կփոխի ֆիլմի սցենարը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
23:29 14-12-2014
Հաքերները գողացել են Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի սցենարը
10235 դիտում
18:14 10-12-2014
Այսուհետ 82-ամյա տատիկը իր սիրելի հեռուստահաղորդումները կդիտի թաղապետի նվիրած հեռուստացույցով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4426 դիտում
10:07 09-04-2019
Հույն հանդիսատեսը առաջինը կդիտի «Ճայը» ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ