211652_close_icon
views-count5761 դիտում article-date 20:21 12-02-2018

Սաակաշվիլին արտաքսվել է Լեհաստան

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին արտաքսվել է Լեհաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը հայտնում է, որ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հաստատել է տեղեկությունը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/12/1088992/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին այսօր՝ փետրվարի 12-ին, ձերբակալել են Կիևի ռեստորաններից մեկում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր քաղաքական գործչի համախոհ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն «Հենց նոր անհայտ անձինք առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,- ասել էր Դերևյանկոն:

Նմանատիպ նյութեր