211652_close_icon
views-count4122 դիտում article-date 16:59 12-02-2018

Իրանական կողմը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ ճեպազրույցում կարևոր համարեց ներդրումների իրականացումը: «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, և մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը: Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել»,-հավելեց դեսպանը: Անդրադառնալով հյուսիս-հարավ մայրուղուն՝ Սեյեդ Քազեմ Սաջադին կարևորեց նաև համատեղ ներդրումների իրականացումը: «Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»,-նշեց նա: Կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի նիստի օրակարգում հայտարարվեց Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության լուծարման մասին:

Նմանատիպ նյութեր