211652_close_icon
views-count10092 դիտում article-date 15:41 12-02-2018

Արսեն Վենգեր. Լյակազետը Օբամեյանգի գալուց հետո կորցրել է վստահությունը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Տոտենհեմի» հետ խաղում (0:1) հարձակվող Ալեքսանդր Լյակազետի կողմից մի քանի հիանալի պահ չիրացնելու փաստը: «Մեն-մենակ մնալու դեպքում Լյակազետը կարողանում է հաջողությամբ գրավել մրցակցի դարպասը: Այժմ նրա մոտ բարդ շրջան է: Ալեքսանդրը լավ է աշխատում մարզումների ժամանակ, այդ թվում՝ աշխատում է գրոհների եզրափակման վրա: «Տոտենհեմի» հետ խաղում բաց թողած պահերը բոլորի հետ էլ պատահում են: Նման դրվագներում ամեն ինչ որոշում են միկրովայրկյանները: Հնարավոր է, որ Լյակազետը ինքնավստահությունը կորցրել է այն բանից հետո, երբ թիմը համալրվեց այնպիսի ուժեղ մրցակցով, ինչպիսին՝ Օբամեյանգն է: Ալեքսանդրը իր կարիերայի ընթացքում միշտ գոլեր է խփել: Եվ նա կշարունակի դա անել», ասել է Վենգերը: ԱՊԼ-ի այս առաջնությունում Լյակազետը 26 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ

Նմանատիպ նյութեր