211652_close_icon
views-count5305 դիտում article-date 15:00 12-02-2018

Տյառնընդառաջը կնշվի «Գառնի»-ում

Փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեծ հանդիսությամբ կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը: Այն կսկսվի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Ժամերգությունից հետո ճրագը, ազգային երգ ու պարի հնչյունների ուղեկցությամբ կտարվի «Գառնի» արգելոց-թանգարան, որտեղ էլ կվառվի ծիսական խարույկն ու կսկսվի միջոցառումը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի (Մրո) աջակցությամբ անցկացվելիք միջոցառմանը ելույթ կունենա «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթը, կներկայացվեն տոնին առնչվող ավանդույթներ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 010-54- 55-70, 010-58-74-25

Նմանատիպ նյութեր