18037 դիտում
12:38 12-02-2018
Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ «հայ դիվերսանտները» սպիտակ համարներով «ՈւԱԶ»-ով կգնային դիվերսիայի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին` Ղազախի շրջանում, հայկական զինված ուժերի «ՈւԱԶ» է ոչնչացվել:
«Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտները ո՞ւր են»,-ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/arcrun]էջում [/url]գրել է Ա. Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե հայկական ԶՈՒ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Հրապարակել է ինչ-որ տեսանյութ, թե ինչպես է այրվում սպիտակ գույնի ավտոմեքենա։ Բացի այրվող ավտոմեքենայից, սակայն, որևէ զինվորական չի նկատվում։
Նմանատիպ նյութեր
18942 դիտում
17:42 19-10-2015
Ինչո՞ւ են որոշ դիվանագետներ Հայաստանում խախտում օրենքը. արդյո՞ք այդ քայլին կգնային իրենց երկրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3819 դիտում
15:59 05-05-2017
Ինչպես շահագործման հանձնել մետրոյի «Աջափնյակ» կայարանը՝ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
298 դիտում
20:28 22-04-2024
ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնք
496 դիտում
20:16 22-04-2024
Ոսկեպարում և Բաղանիսում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ
253 դիտում
20:04 22-04-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին