211652_close_icon
views-count6200 դիտում article-date 13:04 12-02-2018

ՌԴ ՊՆ-ն հաջողությամբ նոր հակաօդային պաշտպանության հրթիռ է փորձարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ղազախստանում հաջողությամբ փորձարկել է նոր հակաօդային պաշտպանության հրթիռ։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այն արձակվել է «Սարը-Շագան» պոլիգոնից։ ՌԴ Օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության հատուկ նշանակության միավորված ուժերի հրամանատարի տեղակալ Անդրեյ Պրիխոդկոյի խոսքով՝ հրթիռը հստակորեն իրացրել է առաջադրանքը և խոցել պայմանական թիրախը։ «Նրա տակտիկական-տեխնիկական բնութագիրը, որը վերաբերում է հեռահարությանը, ճշգրտությանը, շահագործման ժամկետներին, էապես գերազանցում է ներկա դրությամբ ՌԴ ՊՆ-ի սպառազինություններին»,-ասել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր