6074 դիտում
11:17 12-02-2018
Արամ Աթեշյանը եկեղեցուց դուրս է հանել իրեն բոյկոտող պոլսահայ կնոջը. վերջինիս ձերբակալել են, հետո բաց թողել
Պոլսի Ֆերիքիոյ շրջանի Սուրբ Վարդանանց եկեղեցում պոլսահայ Բեսսե Քաբաքը բոյկոտել է Հայոց պատրիարքի փոխանորդ վերանշանակված Արամ Աթեշյանի եկեղեցական քարոզը, ինչի պատճառով նախ դուրս է հրավիրվել եկեղեցուց, իսկ հետո նրան ձերբակալել են:
Ինչպես հայտնում է «Ակօս»-ը, կինը տարվել է ոստիկանական բաժանմունք, որտեղից նրան բաց են թողել միայն Աթեշյանի քարոզի ավարտից մոտ 1 ժամ անց:
Բաժանմունքում եղած ժամանակ ոստիկանները Քաբաքին հեգնել են՝ ասելով՝ «Դուք մեր հյուրն եք»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրապարակված նամակից հետո եկեղեցական նիստ էր գումարվել, որի ժամանակ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ էր վերանշանակվել Արամ Աթեշյանը, իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր կերպով հայտնել էր հրաժարական տալու իր մտադրության մասին:
Նմանատիպ նյութեր
1519 դիտում
20:14 08-02-2014
«TRT»-ն Սոչիի օլիմպիական խաղերի մասին տեսահոլովակում օլիմպիադան բոյկոտող լոգո է օգտագործել
3233 դիտում
10:20 17-06-2016
Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը էջմիածնում 100 հազար դոլարով տուն է գնել. «Իրավունք»
2232 դիտում
19:16 15-11-2016
Արամ Աթեշյանը շանս չունի ընտրվելու. Սարգիս Հացպանյան
Այս բաժնից
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1084 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը