211652_close_icon
views-count12952 դիտում article-date 23:22 11-02-2018

Սիրիական ՀՕՈՒ-ի կողմից խոցված իսրայելական կործանիչի անկման տեսագրությունը հայտնվել է համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիայում ահաբեկիչների գործողությունները լուսաբանող Telegram-Directorate 4 հեռուստաալիքը հրապարակել է սիրիական հակաօդային ուժերի կողմից խոցված իսրայելական F-16 կործանիչի վայր ընկնելու տեսագրությունը: Իսրայելի Պաշտպանության բանակ պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հաստատել է, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական «երկիր-օդ» կարգի հրթիռի կողմից: Փետրվարի 10-ին իսրեյալական կործանիչներին հարվածել էին խորհրդային և ռուսական արտադրության C-200 և «Բուկ» հրթիռային համալիներից: Խփված F-16-ը ընկել է Իսրայելի հյուսիսում: Երկու օդաչուներն էլ կատապուլտի են դիմել և ողջ մնացել. նրանցից մեկը ծանր վնասվածք է ստացել, երկրորդը՝ թեթև: Իսրայելական ռազմական օդուժը Սիրիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները գրոհել էր այն բանից հետո, երբ Սիիայից հրեական պետության տարածք էր մտել իրանական անօդաչու թռչող սարքը: Իսրայելը հայտարարել էր, հարվածները հասցվել են այն օբյեկտներին, որոնք օգտագործում են իրանական ուժայինները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր