211652_close_icon
views-count8127 դիտում article-date 22:05 11-02-2018

ԱՄՆ-ի Մեծ Կանյոնում կործանվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ուղղաթիռը. զոհվել է 3 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան Արիզոնա նահանգում վթարի է ենթարկվել Eurocopter EC130 ուղղաթիռը, որը «Գրանդ Կանյոն» ազգային պարկոժի վերևում զբոսաշրջիկային թռիչք էր իրականացնում: Ուղղաթիռում եղել է 7 մարդ, որից 3-ը զոհվել է: Նահանգի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ուղղաթիռը ենթադրաբար թռչել է Լաս-Վեգասից: Աղետը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:30-ին: Ողջ մնացած չորս անձինք լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն ուժեղ քամու պատճառով նրանց չի հաջողվել աղետի վայրից օպերատիվորեն էվակուացնել: Ուղղաթիռի կործանման պատճառներն այժմ ճշտվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր