211652_close_icon
views-count4109 դիտում article-date 21:44 11-02-2018

Կայացավ շախմատի Հայաստանի լրագրողների չորրորդ մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ Հայաստանի լրագրողների չորրորդ մրցաշարը, որին մասնակցեց ԶԼՄ-ների 17 ներկայացուցիչ: Լրագրողները մրցեցին արագ շախմատում: Համառ պայքարում չորրորդ անգամ անընդմեջ հաղթող դարձավ «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը՝ 7 հնարավորից վաստակելով 6 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Սուրեն Բաղդասարյանը (Ֆուտբոլ+)՝ 5.5, երրորդը՝ Նարեկ Վարազդատյանը (haymedia.am)` 5 միավոր: Հաղթողին և մրցանակակիրներին պարգևատրեց 2018 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարի կազմակերպիչ, Արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հաղորդմամբ, ապրիլին Ստեփանակերտում նախատեսվում է անցկացնել տարբեր երկրների լրագրողների թիմային առաջնություն:

Նմանատիպ նյութեր