211652_close_icon
views-count6264 դիտում article-date 19:34 11-02-2018

Պեկինի առևտրի կենտրոններից մեկում դժգոհ չինացին հարձակվել է հաճախորդների վրա. զոհվել է 1 և վիրավորվել 12 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պեկինի Սիչեն շրջանում գտնվող Joy City առևտրի կենտրոնում դանակով զինված տղամարդը հարձակվել է հաճախորդների վրա: «Ոստիկանությունը դեպքի վայր ժամանած՝ շտապօգնության աշխատակիցների հետ միասին հիվանդանոց է տեղափոխել 13 հոգու՝ 3 տղամարդ և 10 կին», նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հիվանդանոցում ստացված վնասվածքներից մահացել է կանանցից մեկը, մյուսների կյանքի վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակում իրագործած 35-ամյա տղամարդու, որը չինական Հենան նահանգից է: Կասկածյալը խոստովանել է մեղքն ու հայտարարել, որ այդ հարձակումով ցանկացել է «իր դժգոհությունն արտահայտել»: Թե հատկապես ինչից է դժգոհ մնացել այդ տղամարդը, ոստիկանությունն առայժմ չի հայտնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր