211652_close_icon
views-count4623 դիտում article-date 18:59 11-02-2018

Արթուր Աբրահամ. Հաջորդ մենամարտս կկայանա ապրիլի 28-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը անձնական գործերով եկել է Երևան և այստեղ կմնա մեկ շաբաթ: Անվանի բռնցքամարտիկը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աբրահամը հայտնեց. «Բավականին երկար ժամանակ ռինգում չեմ եղել: Դադար էինք տվել: Հանգստանում էի: Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ»: 38-ամյա Աբրահամը արդեն մտածում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին. «Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով», - ասաց «Արթուր Արքան»:

Նմանատիպ նյութեր