211652_close_icon
views-count379264 դիտում article-date 18:15 11-02-2018

Խոշոր ավիաաղետ Մոսկվայի մոտ. ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 73 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Այսօր խոշոր ողբերգություն է տեղի ունեցել Ռուսաստանում: Ժամը 15:20-ի սահմաններում ուղևորատար Ան-148 ինքնաթիռը Դոմոդեդովոյի օդանավակայանից թռիչք կատարելիս` նախնական տեղեկություններով, բախվել է «Почты России» ուղղաթիռին և կործանվել: Ինքնաթիռում գտնվող 71 մարդուց՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, ոչ ոք ողջ չի մնացել: Ինքնաթիռը պետք է իրականացներ Մոսկվա-Օրսկ չվերթը: Աղետի վայրում բազմաթիվ նամակներ ու ծրարներ են թափված, հայտնում է KP.ru-ն: Նախնական տեղեկություններով, ինքնաթիռը ուղղաթիռին բախվել է Ռամենսկոյի շրջանի երկնքում: Այժմ օդանավակայանում օպերատիվ շտաբ է ստեղծված, որն իրականացնում է փրկարարական աշխատանքներն ու զոհերի հարազատների հետ կապ հաստատելու միջոցառումները: *** Ռուսաստանի ԱԻՆ-ը հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը: Նրանցից մեկը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչուն, ազգությամբ հայ է: Վալերի Գոուբանով՝ անձնակազմի հրամանատար Սերգեյ Գամբորյան՝ երկրորդ օդաչու Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի Օլեգ Սերգեև՝ տեխնիկ Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ *** «Почты России» ընկերությունը հերքել է այն տեղեկությունները, որ Ան-148-ը բախվել է իրենց ուղղաթիռին: «Մենք ուղղաթիռներ չունենք»,- TACC-ին հայտնել է ավիաընկերության մամլո գրասենյակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր