211652_close_icon
views-count3853 դիտում article-date 12:30 11-02-2018

Ինդոնեզիայում 22-ամյա տղամարդը մաչետեով հարձակվել է եկեղեցում գտնվող հավատացյալների վրա. կան վիրավորներ

Ինդոնեզիայի Ջոկիակարտա նահանգի Սլեման քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցում 22-ամյա երիտասարդը՝ զինված մաչետեով, հարձակվել է հավատացյալների վրա։ Այդ մասին հայտնում է Bisnis Indonesia-ն։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, տեղի ժամանակով ժամը 08։00-ի սահմաններում։ Հարվածների հետևանքով վիրավորվել է 4 մարդ, այդ թվում՝ եկեղեցու քահանան։ Նրանց բոլորին հոսպիտալացրել են։ Միջադեպի պահին եկեղեցում եղել է մոտ 100 մարդ։ Հանցագործը փորձել է պաշտպանվել, ինչի արդյունքում էլ գնդակահարվել է ոստիկանների կողմից։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ նյութեր