211652_close_icon
views-count13861 դիտում article-date 10:09 11-02-2018

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Փետրվարի 11-ին, ժամը 04:44-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel մակնիշի 34 AQ 694 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 11-ին, ժամը 03:50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ալիբեկ» կոչվող սարի լանջին ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota HiAce մակնիշի 34 PO 337 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 11-ին, ժամը 00:57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ալիբեկ» կոչվող սարի լանջին ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՈւԱԶ մակնիշի 74 NM 777 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

Նմանատիպ նյութեր