211652_close_icon
views-count4343 դիտում article-date 23:10 10-02-2018

Ռիո դե Ժանեյրոյում բացվեց կառնավալը

Ռիո դե Ժանեյրոյում հանդիսավոր բացվել է աշխարհի խոշորագույն բրազիլական կառնավալը: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/02/10/carnival-kicks-off]euronews[/url]-ը: Մեկնարկին տեղի է ունեցել Սամբայի դպրոցների ավանդական շքերթը 700 մետր երկարությամբ հարթակի Սամբադրոմի վրա, որը կառուցվել է հայտնի բրազիլացի ճարտարապետ Օսկար Նեմեյերի նախագծով 1984թ.: Առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր դպրոցների ցուցադրական ներկայացումներ: Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 17-ին՝ տոնի ավարտին: Ընտրության չափորոշիչներն են թեմաների, երաժշտության, խորեոգրաֆիայի անկրկնելիությունը և, իհարկե, հանդիսատեսի աջակցությունը: Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկներ են գալիս կառնավալին մասնակցելու: Կառնավալի 78-ամյա պատմության մեջ առաջին անգամ դեֆիլեին մասնակցում էր օտարերկրացի՝ անգլուհի Սանաթա Ֆլորեսը, որին վստահված էր ներկայացնել Բրազիլիայի առաջատար սամբայի դպրոցը Imperio da Tijuca-ն:

Նմանատիպ նյութեր