211652_close_icon
views-count12571 դիտում article-date 22:57 10-02-2018

ՆԱՍԱ-ն Իլոն Մասքի Tesla Roadster-ը գրանցել է որպես տիեզերանավ

Տիեքերք ուղարկված SpaceX ընկերության Tesla ավտոմեքենան գրանցվել է որպես տիեզերանավ NASA HОRIZONS բազայում՝ Tesla Roadster / Starman անվամբ: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/29032113.html]«Ազատությունը»[/url]: NASA HORIZONS-ի նկարագրության մեջ նշում է այն ամենը, ինչ կա Tesla Roadster-ի վրա. մեկ մանեքեն սկաֆանդրով, Այզեկ Ազիմովի «Հիմք» գրքի էլեկտրոնային օրինակը և SpaceX-ի վեց աշխատակիցների անուններով վահանակ: Տիեզերանավի ծանրությունը մոտ 1.250 կիլոգրամ է: Իլոն Մասքի տիեզերական ծրագրի հիմնական նպատակը դեպի Մարս թռիչքներն են: Մասքի մտահղացմամբ ավտոմեքենան տիեզերքում կարող է թռչել միլիոնավոր տարիներ: ՆԱՍԱ-ի տվյալների բազայում Tesla-ի հետագիծը հաշվարկվում է մինչեւ 2030 թվականը:

Նմանատիպ նյութեր