211652_close_icon
views-count7745 դիտում article-date 22:14 10-02-2018

Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցությունը ևս բոյկոտում է նախագահական արտահերթ ընտրությունները

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցությունը ևս հայտարարել է նախագահական վաղաժամկետ ընտրությունները բոյկոտելու մասին: Այսօր ասել է կուսակցության նախագահ Արիֆ Հաջինլին: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29032372.html]«Ազատությունը»[/url]: Ավելի վաղ, փետրվարի 6-ին, ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարել էր ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը»: Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է անցկացվեին 2018-ի հոկտեմբերի 17-ին, բայց երկրի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ՝ ընտրությունները վաղաժամկետ անցկացվելու են ապրիլի 11-ին:

Նմանատիպ նյութեր