211652_close_icon
views-count9506 դիտում article-date 18:34 10-02-2018

Անգլիայի առաջնություն. «Տոտենհեմը» լոնդոնյան դերբիում հաղթեց «Արսենալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Արսենալին»: Պոչետինոյի թիմը իդեալականին մոտ հանդիպում անցկացրեց եւ բոլոր առումներով գերազանցեց Վենգերի թիմին, որը զարմանալիորեն իներտ տեսք ուներ: Հաշիվը չի համապատասխանում խաղի պատկերին. «Տոտենհեմը» գոլային բազմաթիվ պահեր ուներ, եւ միայն Պետեր Չեխի հերոսական խաղը «Արսենալին» փրկեց խոշոր պարտությունից: Իսկ Վենգերի թիմը միայն խաղավերջում խաղը փրկելու հիանալի պահ ունեցավ, սակայն Լյակազետը չկարողացավ այն իրացնել: Միակ գոլը հեղինակ դարձավ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը: «Տոտենհեմի» անգլիացի հարձակվողը իր գոլերի քանակը հասցրեց 24-ի եւ շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը: «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն «Տոտենհեմի» ճնշման ներքո ստիպված էր ավելի շատ պաշտպանությունում գործել՝ փոխարինվելով 63-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 52 միավոր եւ 5-րդ տեղի բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Չելսին» ու Լիվերպուլը» դեռ կարող են վերականգնել իրենց դիրքերը, քանի որ մեկական խաղ պակաս են անցկացրել: Իսկ «Արսենալը» 45 միավորով շարունակում է մնալ 6-րդ տեղում եւ գործնականում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը արդեն հրաշք կլինի: [b]Անգլիայի առաջնություն. «Տոտենհեմ»-«Արսենալ»՝ 1:0 [/b] Քեյն, 49
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր