211652_close_icon
views-count3313 դիտում article-date 20:30 10-02-2018

Ռոսկոմնադզորը սահմանափակել է Նավալնիի տարածած տեսանյութը ՌԴ փոխվարչապետի մասին

Ռոսկոմնադզորը արգելված նյութերի ցանկում նշել է Ռուսաստանի ընդդիմության ղեկավար Ալեքսեյ Նավալնիի youtube-ի էջում տարածվող տեսանյութը ռուս գործարար Օլեգ Դերիպասկիի և փոխվարչապետի մասին: Այս մասին հայտնել է հակակոռուպցիոն հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը: Հաղորդում է «Ազատությունը»: Ալեքսեյ Նավալնին կատարվածը որակել է «գրաքննության» և կոչ արել ավելի լայն «տարածել տեսանյութը»: Ռոսկոմնադզորը նշում է, որ Նավալնիի նշված տեսանյութն արգելելու մասին որոշում է ընդունել Կրասնոդարի դատարանը, որի պաշտոնական կայքում, սակայն այդ մասին տեղեկություն չկա: Նավալնու տարածած տեսանյությում պնդում կա, թե 2016թ. փոխվարչապետը մի քանի օր անցկացրել է գորածար Դերիպասկիի զբոսանավի վրա, ինչը Նավալնիի գնահատմամբ՝ «կաշառք» է: Դերիպասկայի ներկայացուցիչն ասել է, որ միլիարդատեր անօրինական ոչինչ չի արել:

Նմանատիպ նյութեր