211652_close_icon
views-count4413 դիտում article-date 19:11 10-02-2018

Աֆրինում ռազմական գործողությունների շրջանակում թուրքական ուղղաթիռ է խոցվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 10-ին սիրիական Աֆրինում ռազմական գործողությունների շրջանակում թուրքական ուղղաթիռ է խոցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: «Քիչ առաջ մեր ուղղաթիռն է խոցվել: Թանկ են վճարելու սրա համար»,- Ստամբուլում «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ժողովի ժամանակ ասել է Էրդողանը: Աֆրինում քրդերը մինչ այժմ խոցել են թուրքական տանկեր ու զրահատեխնիկա, սակայն օդուժի դեմ անզոր են եղել: Թուրքական ավիացիայի հարվածներից զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Միջազգային հանրությունը Թուրքիայի բազմիցս հորդորել է ձեռնպահ մնալ նման քայլերից:

Նմանատիպ նյութեր